ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր
Ղազինյանին, ասաց. «Պարոն Մինասյանը պնդում արեց, որ անցած անգամ երբ Ձեզ չենք ընտրել, դրանում միտում է եղել միջանձնային որևէ հարաբերության, խնդրում եմ՝ հաստատեք, որ ես և Դուք երբևէ համատեղ կյանքում չենք առնչվել, չեն խաչվել մեր ճանապարհները»:
«Ի սեր Աստծո, մենք համատեղ կյանք չենք ունեցել»,- արձագանքեց Ղազինյանը: