Զոհվել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարը

Նորիլսկում տեղի ունեցած զորավարժությունների ժամանակ մահացել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Հաղորդվում է, որ Զինիչևը մահացել է՝ մեկ ուրիշի կյանքը փրկելիս: Դեպքը տեղի է ունեցել ուսումնական ֆիլմի նկարահանումների ժամանակ:

ԱԻՆ ղեկավարը մասնակցել է արկտիկական գոտում արտակարգ իրավիճակներից պաշտպանվելու միջգերատեսչական վարժանքներին։

Զինիչևը պաշտոնն զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 18-ից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *