Լրագրողներն Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրին՝ «Կառավարության նախորդ նիստից հետո, երբ քաղաքացին բողոքում էր, որ չի կարողանում վճարել իր վարկը, խորհուրդ տվեցիք սնանկ
ճանաչվել ու այդպես ազատվել բանկի պարտավորություններից: Քննարկում եղավ, որ նման հորդորը խախտում է օրենքը»: Նախարարն արձագանքեց. «Ես որևիցե անօրինական բան չեմ առաջարկել, ասել եմ՝ կա էսպիսի իրավունք ու կարող եք օգտվել:
Դա կոչ չէ՛, որ մարդիկ չվճարեն վարկերը, հակառակը, պետք է կտրուկ բարձրացնենք մեր կարգապահությունը, բայց պետք չէ մոռանալ այն հնարավորության մասին, որն օրենքը թույլէ տալիս՝ անելանելի վիճակներում»: