Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Դատարանը մեր բողոքը մերժեց և Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվեց օրինական ուժի մեջ»,- դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Որոշման օրինակը դեռ չենք ստացել և ծանոթ չենք դրա բովանդակությանը, բայց հաշվի առնելով այն փաստարկները, որ ներկայացվել էին մեր կողմից վերաքննիչ բողոքի մեջ համոզված էինք, որ անգամ չնչին իրավական գիտելիքներ ունեցող անձը, ծանոթանալով դրանց, կբավարարեր բողոքը»,- ասաց պաշտպանը՝ շեշտելով, որ որոշումը ստանալուց հետո պատրաստվում պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ դատարանում։

Հիշեցնենք, որ Տոնոյանը կալանավորված է սեպտեմբերի 30-ից։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *