Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա կալանավորվել է 2 ամսով։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վերջինիս պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Ակնկալում էինք, որ կիրականացվի արդարադատություն։ Ամեն դեպքում, պայքարը պետք է շարունակենք, վերաքննիչ քրեական դատարանում համապատասխան բողոք կներկայացվի», – ասաց փաստաբանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *