Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Հայաստանի այսպես կոչված ռազմական
հանցագործությունները։ Այս մասին Բայրամովը գրառում է կատարել է իր թվիթերյան պաշտոնական էջում, որը նվիրված է հարձակումներից կրթության պաշտպանության միջազգային օրվան։
Բայրամովը ընդգծել է, որ Ադրբեջանը խորը վշտով հարգում է իր երեխաների հիշատակը, որոնց կյանքն ու կրթությունը կրճատվել է հայկական սադրանքի արդյունքում։
Նրա խոքով կայուն ապագա ապահովելու համար մարդիկ պետք է ունենան կրթության իրավունք, իսկ կրթության վրա ցանկացած հարձակում պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից։