Նազենի Հովհաննիսյանը գրել է.
Մենք կապված ենք անտեսանելի թելերով… սիրուց, ցավից, անսպառ կարոտներից հյուսված թելերով… Մենք՝ բոլորս….Մեր հողի և ջրի, բարդությունների, կորուստների, пղ բերգությունների և թռիչքների՝ իրար ուժ տալու թելերով, իրարից նեղված լինելով հանդերձ իրար հասնելու
թելերով…
Այսօր մեր «թելերը» շարունակության մեջ ապրելու ու լինելու սիրուց էին… Այսօր Հայկոյին այդպես ճանապարհեցինք ՎԵՐև… Սիրուց և անհատակ կարոտից հյուսված թելերով… իր անմոռանալի երգերով: Արտիստի ամենաթանկ ծափահարությունները վերջում են, երբ արցունքներով ցողված և
բոլոր չհասկացողություններն անցած են, երբ մե ղшդրականները կամ կիսատությունները մոռացված են, երբ կա միայն ՆԱ՝ նորին մեծության Արտիստը ու ՄԱՐԴԸ… Այ այդ ծափահարություններով ուղեկցեցինք քեզ #վերև
Հայկո ջան… քաղաքն այսօր Սեր էր երգում, քեզ հետ միասին, քո մասին, ՔԵԶ ՀԱՄԱՐ …մեր #սիրոերգիչ: Կհանդիպենք
առավել լավ աշխարհում, որտեղ դու ես հիմա: Առայժմ… Էդ ծափերով միշտ վառ պիտի պահենք իր զրնգուն էությունը, որը հաշտարար էր բոլորի համար, Ընկեր և իսկապես ԲԱՑԱՌԻԿ երաժիշտ #կհանդիպենք եղբայր
#Հայկո Քո հավերժ երկրպագու և ընկեր #ՆՀ
#nazenihovhannisyan
#2021