Արտակարգ դեպք Բագրատաշենի մաքսատան դիմաց

shamshyan.com-ը գրում է․ Այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 15։15-ի սահմաններում «Բագրատաշեն» մաքսակետի հարևանությամբ բախվել են Mercedes և Volvo մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ի գազաբալոնը պայթել է, ավտոմեքնան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ն է բախվել բեռնատարին։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *