Անմոռանալի համով տորթ՝ խտացրած կաթով. պատրաստվում է հեշտ և արագ, բառերն ավելորդ են
Անհրաժեշտ բաղադրիչներ
-2 ձու
-1 բանկա խտացրած կաթ
-150 գր կարագ (կարող է մարգարին լինել)
-1 բաժակ ալյուր
-1 թեյի գդալ փխրեցուցիչ
-1 բանկա խտացրած կաթ (կրեմի համար)
-150 գր կարագ (կրեմի համար)
-1 ճ գդալ կակաո (կրեմի համար)
-1 ճ գդալ կոնյակ (կրեմի համար)
Պատրաստման եղանակը
1.Փափկեցրած կարագը խառնել խտացրած կաթին, ավելացնել ձուն, ալյուրը և փխրեցուցիչը:
2. Լավ խառնել, խմորը պետք է լինի թույլ, ինչպես թթվասերը:
3. Կախված ձեր ֆորմայի տրամաչափից, թխեց 3 կամ 4 շերտ:
4. Կրեմի համար խտացրած կաթը ցանկալի եփել մեկ ժամ, որպեսզի թույլ կրեմ չլինի:
5. Խտացրած կաթին ավելացրեք կարագը և լավ հարեք, ապա լցրեք կակաոն և կոնյակը:
6. Շերտերը ծածկել կրեմով, ինչպես նաև տորթի կողքի մասերը:
7. Կարող եք զարդարել ըստ ձեր ցանկության:
8. Տորթը թողնել սառնարանում մոտ 4-6 ժամ
Բարի ախորժակ