Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կալանավորումից հետո համացանցում նոր տեղեկություններ տարածվեցին նրա անցյալի մասին։
Ասում են, որ Աղվան Հովսեփյանը ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետի երրորդ կուրսից դուրս է մնացել՝ քննությունները չհանձնելու պատճառով։ Ընդ որում, այդ մասին հրապարակային հայտարարել է նաև ֆակուլտետի դասախոսը՝ Աղվան Հովսեփյանի ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելու ժամանակ։
Ասում են նաև, որ ամենուր, որպես զտարյուն ապարանցի ներկայացող Աղվան Հովսեփյանը ստում է նաև այդ հարցում, քանի որ ինքն ու իր նախնիները Կիրովաբադից
են (Գանձակ)։