Ե՞րբ կարելի է երեխային բանան տալ
Մանկաբույժները նշում են, որ երեխային բանան կարելի է տալ 8-9 ամսեկանում: Մինչ այդ երեխան պետք է սովոր լինի բանջարեղեն ուտելու, որպեսզի միանգամից քաղցրին չսովորի:
Մանկաբույժները զգուշացնում ե՝ ոչ մի դեպքում չի կարելի բանան տալ 6 ամսեկանից առաջ: Այդ դեպքում կարող է խնդիր առաջանալ երեխային դեռ չամրացած մարսողական համակարգում:
Սկզբում երեխային բանանը մատուցեք խյուսի տեսքով: Խյուսը կարելի է խանութում գնել, բայց ավելի ճիշտ կլինի այն պատրաստել տանը՝ պարզապես տրորելով բանանը: Ուշադրություն դարձրեք, որ բանանը շատ քաղցր է, և այն հարկավոր չէ տալ երեխաներին, որոնք նորմայից արագ են քաշ հավաքում:
Բանանները օգտակարությունը
Բանանի գլխավոր առավելությունն այն է, որ այն գրեթե ալերգիա չի առաջացնում: Բացի այդ այն օժտված է շատ դրական հատկություններով: Բանանի մեջ կան կшլիում, նшտրիում, երկшթ և այլ օգտակար նյութեր: Այն օժանդակում է пսկորների և մկшնների նորմալ ձևավորմանը:
Բանանի 20%-ը օսլա է: Այն շատ հետշ է ընդունվում մանկական օրգանիզմի կողմից: Որոշ ժամանակ անց օսլան վերածվում է գլյուկոզայի, որը նույնպես շատ կարևոր է օրգանիզմի համար:
Վիտամին C-ի պարունակությամբ բանանը չի զիջում ցիտրուսային մրգերին: Բանանի մեջ կա նաև մեծ քանակությամբ վիտամին B: Այն հարկավոր է նյшրդային համակարգի, ամուր քնի, ամուր մազերի և լավ մաշկի համար: Քիչ քանակով բանանում կան նաև վիտամիններ РР, Е, К: Իսկ բանանի բջջանյութը շատ կարևոր է ակտիվ աճող օրգանիզմի համար:
Ընդհանուր առմամբ բանանները լավացնում են ուշադրությունն ու բարձրացնում տրամադրությունը: