ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ ունեցավ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստին:
Իր ելույթում նա անդրադարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ռուս խաղաղապահների գործունեությանը, շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին.
«ՀՀ կառավարությունը իր առջև նպատակ է դրել տարածաշրջանում խաղաղության հաստատման, բայց կան շատ հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում այն: Առ այսօր մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում ու հայ-ադրբեջանական սահմանին:
Առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության ու հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմը»: Փաշինյանը խոսեց ականապատ դաշտերի քարտեզները հանձնելու պատրաստակամության մասին՝ հայ ռազմագերիների վերադարձի դիմաց:
Անդրադառնալով սահմանագծման ու սահմանազատման թեմային՝ նշեց, որ Հայաստանը պատրաստ է սկսել գործընթացը: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանում այս պահին լսումներ են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով:
Ավելի վաղ իր ելույթում Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել էր նարկոթրաֆիկի մեջ: Արձագանքելով՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի և Իրանի իրավապահները սերտ համագործակցում են` նարկոթրաֆիկի դեմ պայքարում: