Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան անդրադարձել է Ռուսաստանի միասնական տեղեկատվական համակարգի
պաշտոնական կայքում տենդեր հայտարարելու կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանման հիշատակմանը։
Ինչպես փոխանցում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, այս կապակցությամբ պաշտոնական Բաքուն իր դժգոհությունն է հայտնել Մոսկվային։
Աբդուլլաևան ընդգծել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այս հարցի վերաբերյալ դիվանագիտական ուղիներով անմիջապես բողոքի նոտա է հայտնել ռուսական կողմին: Նրա խոսքով ռուսական կողմի ուշադրությանն է հրավիրվել, որ նման այսպես կոչված ապատեղեկատվությունը չի համապատասխանում երկու երկրների բարեկամության և համագործակցության ոգուն:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ ռուսական կողմը հայտնել է, որ հիշատակումը տեղի է ունեցել տեխնիկական սխալի արդյունքում և համապատասխան քայլեր կձեռնարկվեն այն վերացնելու համար, և հետագայում նման հարցերին զգուշությամբ կվերաբերվեն։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է PERSONA-ն, Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը: