Ադրբեջшնցի ոստիկшնները սшդրանքի են դիմել. Ինչ է կшտարվել

Ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում կանգնեցրել են հայ զինծառայողների համար հաց տեղափոխող քաղաքացիական ավտոմեքենան:

Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ, իսկ այսօր արդեն ավտոմեքենային ուղեկցել են հայ և ռուս

սահմանապահները։
«Գումար չեն պահանջել, շատ կոպիտ, լկտի վերաբերմունք է եղել»,- ասել է փոխքաղաքապետը:

Վերջինի հաղորդմամբ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին իրանական բեռնատարներ են կրկին կուտակված, սակայն քիչ քանակով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *